211652_close_icon
views-count106889 դիտում article-date 11:50 17-12-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մարդատար ГАЗель-ին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 QD 172 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող թիվ 207 երթուղին սպասարկող Արմավիր-Երևան ГАЗель մակնիշի 0279 Լ համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով ՝ ջոկատի հրամանատար Գևորգ Հարությունյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել գլխիվայր շրջված Opel-ն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մխիթար Տիգրանյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Ս. Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արմավիրի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Ոստիկանության զորքերի ծառայող է, ավտոմեքենայում էլ նրա հետ եղել են ևս 2 հոգի, ովքեր, սակայն, հրաժարվել են բժշկական օգնությունից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր