79680 դիտում
20:36 13-04-2020
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. վիրավորներին, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ-փրկարարների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35831 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց