211652_close_icon
views-count17079 դիտում article-date 19:08 16-12-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Honda Fit-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին պատկանող Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Անահիտ Փ-ի վարած Honda Fit մակնիշի 35 ՏM 579 համարանիշի և 49-ամյա Նորիկ Ս-ի վարած Volkswagen մակնիշի 940 AM 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անահիտ Փ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը հաշվառված է «Աթենք» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ նրա վարորդ Նորիկ Ս-ն աշխատում է նշված ՍՊԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր