1201 դիտում
13:37 16-12-2019
Դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 252 դեպք, որից 100-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 252 դեպք, որից 100-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 133 կենցաղային կանչ, 44 հրդեհի ահազանգ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 3 և տուժել 15 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
466 դիտում
18:51 03-10-2022
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 602 դեպք, որից 252-ը՝ արտակարգ
2229 դիտում
12:00 02-12-2019
ԱԻՆ-ում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1540 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ