211652_close_icon
views-count53419 դիտում article-date 21:21 19-12-2018

Մականունավորների մասնակցությամբ ծեծկռտուք և դանակահարություն Սևանում. «Կիլկի»-ն, «Կողակ»-ն ու «Սելյոդկա»-ն կասկածվում են 21-ամյա Իշխանին դանակով գլխին և հետույքին հարվածելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին Սևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով: Ժամը 22:10-ի սահմաններում Սևանի բնակիչ, 21-ամյա Իշխան Հակոբյանը Սևանի ոստիկանություն հայտնել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Իսահակյան փողոցում Սևանի բնակիչներ, 18-ամյա Արսեն Ալեքսանյանը՝ «Կողակ» մականվամբ, 16-ամյա Գ. Հ.-ն ՝ «Սելյոդկա» մականվամբ և 16-ամյա Գ. Օ-ն «Կիլկի» մականվամբ, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Ա. Ալեքսանյանը դանակով հարվածել է իր գլխին և հետույքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են կասկածյալներին, ովքեր ներկայացվել են բաժին և հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր