Ռոնալդինյո. Մեսին պատմության լավագույն խաղացողը չէ
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն անդրադարձել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսիի 6-րդ «Ոսկե գնդակին»:
«Ես ուրախ եմ Մեսիի համար, նա իմ ընկերն է, բացի այդ նա ներկայացնում է «Բարսելոնան»: Ինձ դուր չեն գալիս համեմատությունները, քանի որ դժվար է որոշել, թե ով է համարվում պատմության լավագույն խաղացողը:
Կան Դիեգո Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն... Չեմ կարող ասել, որ Մեսին պատմության լավագույն խաղացողն է, բայց նա միանշանակ լավագույնն է իր դարաշրջանում», ասել է Ռոնալդինյնոն: