211652_close_icon
views-count99899 դիտում article-date 12:02 13-12-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տուժածները ընտանիքի անդամներ էին. մահացածը տղան էր, իսկ վիրավորները՝ հայրն ու մահացածի եղբայրը: Մահացածն էլ մի քանի օր առաջ էր վերադարձել Հայաստան՝ Ամանորը ընտանիքի անդամների հետ դիմավորելու նպատակով, ով 3 տարի գտնվում էր արտերկրում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր