1673 դիտում
21:11 12-12-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրելու օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոստիկանության շենքերում հարցաքննությունների սենյակները կահավորել տեսաձայնագրող սարքերով: «[url=https://armenpress.am/arm/news/998701.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:
Եսայանի հավաստմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները ՝ տեսաձայնագրող համակարգերով։ Նպատակն, ըստ փոխոստիկանապետի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի։ Դրանք կտրամադրվեն հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին։
Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։
Օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
2935 դիտում
11:55 12-04-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը
4442 դիտում
11:23 11-09-2019
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
Այս բաժնից
451 դիտում
12:33 18-05-2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. նախկին վարչապետ
352 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի