4808 դիտում
11:23 11-09-2019
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: «[url=https://https://armenpress.am/arm/news/987614.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, կարգավորվում են վարորդական վկայականներ տալու, փոխանակելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
14:34 16-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային դրոշմանիշների խախտումների վերաբերյալ օրինագիծը
14112 դիտում
11:17 27-10-2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ