7514 դիտում
16:12 12-12-2019
Ամբողջությամբ վերականգնվել է 15 տոննայանոց քարի անկմամբ կտրած ոտքը. եզակի վիրահատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրերս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանն ավարտին է հասցրել բազմաբարդ 3 էտապով նախատեսված վիրահատությունը, որն իր տեսակի մեջ եզակի է: 2013 թվականի բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդին այլ հիվանդանոցում ցուցել էն ոտքի ամպուտացիա` կյանքը փրկելու նպատակով: Հիվանդի մոտ ախտորոշվել է բազմաբեկոր ներհոդային կոտրվածք` մաշկի և հյուսվածքների ջնջխումով: Տվյալ հիվանդանոցի կարծիքը կիսել են նաև ՍԳԼ-ի անոթային և միկրովիրաբույժները` կյանքը փրկելու նպատակով վերջույթի ամպուտացիայի անհրաժեշտություն:
Դեպքը տեղի է ունեցել քարի հատման արհեստանոցում: Ինչպես պատմում է պացիենտ Նորիկ Մարգարյանը աշխատանքի ընթացքում անուշադրության արդյունքում նրա ձախ ոտքին է ընկել 15 տոննայանոց քար, որից հետո ոտքը կտրվել է ամբողջությամբ. «Ընդամենը մի ջիլ էր մնացել, ոտքս ծնկից ներքև կտրվել էր լրիվ, ես աշխատող մարդ եմ, չէի ուզի հաշմանդամ մնալ, ինձ նման կյանք պետք չէր»,- հիշում է Մարգարյանը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը դեմ էր վերջույթի ամպուտացիային: Նրա ստորագրությամբ և պատասխանատվությամբ անոթային վիրաբույժի հետ մոտ 8,5 ժամ տևած վիրահատության արդյունքում փրկվում է Մարգարյանի ոտքն ու կյանքը:
Վիրահատության երկրորդ էտապով իրականացվում է որոշակի միջամտություն, ինչպես նաև ոսկրի պլաստիկա, որից հետո տեղի է ունենում ոսկրի սերտաճում: Նորիկ Մարգարյանին առաջարկվում է վերջնական վիրահատություն` սրունքի ոսկորների ուղղիչ ոսկրահատում, Իլիզարովի ապարատի տեղադրում և վերջույթի երկարացում:
«Առաջին վիրահատությունից հետո էլ ես ինքնուրույն եմ քայլել, ուղղակի կաղում էի: Բժիշկ Մանուկյանը շատ սրտացավ ու համառ էր, ինչի համար ես շնորհակալ եմ ու խոսքեր չունեմ, նա մշտապես պնդում էր, որ ինձ երրորդ վիրահատությունն է պետք, որ ոտքս երկարացնեն ու հավասարվի մյուսին»,- ասում է պացիենտը:
Երրորդ վիրահատությունը հաջող է անցել, շուտով Նորիկ Մարգարյանը հրաժեշտ կտա ժամանակավոր հենակներին և ինքնուրույն կքայլի:
[b]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
21:40 28-02-2019
Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել
2897 դիտում
20:21 17-10-2022
Եզակի վիրահատություն Արցախում. բժիշկներին հաջողվել է վերականգնել 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքը
1071 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
Այս բաժնից
361 դիտում
09:14 17-05-2024
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
697 դիտում
23:45 16-05-2024
Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն Գրիգորյան
631 դիտում
23:11 16-05-2024
Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն Գրիգորյան