211652_close_icon
views-count1445 դիտում article-date 21:40 28-02-2019

Հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել

Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի եւ թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել: Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանանական կլինիկայում: Պարզվել է, որ հիվանդի մեկ թոքի զարկերակը կրիտիկական ձեւով խցանված է, մյուս թոքի զարկերակը՝ ամբողջովին փակված: Թեեւ միջամտությունը ռիսկային էր, սակայն սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ եւ կատարել ստենտավորումը: Միջամտությունը բացառիկ է նախ դեպքերի հազվադեպ լինելու պատճառով, բայի այդ, Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն: Հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, նրա բոլոր գանգատները վերացել են»

Նմանատիպ նյութեր