211652_close_icon
views-count2891 դիտում article-date 20:21 17-10-2022

Եզակի վիրահատություն Արցախում. բժիշկներին հաջողվել է վերականգնել 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Արցախում կատարված բարդ ու եզակի վիրահատության մասին:

«2022թ   սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է  տեղափոխվել  2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի  Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով:  Բարեբախտաբար, իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու  հետևանքով ամպուտացված վերջույթը:

Շտապ կարգով  միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների  գլխավորությամբ  կարևոր   որոշում  է  կայացվել  վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր  համարելով  երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:

Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն  ու վերականգնել նրա ձեռքը։ 

Ու   մենք այսօր  մեծ հպարտությամբ  հայտնում ենք  որ  Տիգրան Մուսայելյանը  դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա  վերականգնողական բուժում»:

Նմանատիպ նյութեր