211652_close_icon
views-count30170 դիտում article-date 21:58 11-12-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 35-ամյա վարորդը Toyota-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այօսր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 35 NF 668 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում դեռևս անհայտ հանգամանքներում Բաղրամյան փողոցի 73 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր