2531 դիտում
15:58 20-07-2019
Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելը ճիշտ որոշում էր. Հայկ Ալումյան
[url=https://news.am/arm/news/524958.html?fbclid=IwAR0npYeb3LwRPbQR-8eVOTc1cqh7o6wVpABcjky82N71RbkUtg6y5X4JVl0]News.am[/url]-ը գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը գրավոր դիմում կներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«ՄԻՊ-ին կդիմենք արդեն գրավոր, մինչեւ էդ մամուլի միջոցով դիմել ենք, բայց հիմա արդեն գրավոր կդիմենք»,-ասաց նա:
Հարցին, թե բավարար չէ՞ր արդյոք բանավոր դիմելը, Ալումյանը պատասխանեց, որ ՄԻՊ-ը իրենց որոշ փաստարկներ ցանկացել է ավելի մանրամասն իմանալ:
«Գիտեք՝ օրենքն արգելում է ՄԻՊ-ին միջամտել դատական վարույթներին, եւ այստեղ նուրբ սահմնագիծ կարող է լինել՝ արդյոք ՄԻՊ-ը քննի՞ մեր բողոքն առ այն, որ մեր միջնորդությունը չի քննում դատարանը, արդյոք դա իր հերթին կդիտվի՞ միջամտություն դատական վարույթին, եւ հենց այստեղ է, որ ՄԻՊ-ն ուզում է մեր տեսակետը հստակ իմանա եւ ինքը որոշի՝ առանց օրենքը խախտելու քայլեր ձեռնարկել կամ ձեռնպահ մնալ քայլեր ձեռնարկելուց»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով` ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիմելը նոր ընթացակարգ է:
«Եվրոպական դատարանի առաջ խնդիր չի դրվում որոշել՝ արդյոք ինչ-որ մեկին պետք է կալանավորել կամ Սահմանադրության տեսանկյունից անձն անձեռնմխելի է, թե ոչ: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պետք է կիրառվեն այդ գործում: ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, չի պարտադրվելու ՍԴ-ին, սակայն այն շատ հեղինակավոր կարծիք է: Ես չեմ պատկերացնում, որ ՄԻԵԴ-ի կարծիքն այդ հարցի շուրջ չբավարարի որևիցե մեկին՝ լինի ՍԴ–ն, թե իշխանական այլ ճյուղերը»:
Ալումյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովին դիմելու նպատակը նորից խորհրդատվական բնույթի կարծիք ստանալն է:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/524958.html?fbclid=IwAR0npYeb3LwRPbQR-8eVOTc1cqh7o6wVpABcjky82N71RbkUtg6y5X4JVl0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
14:56 25-07-2023
ՄԱԿ ԱԽ դիմելը 1 ժամվա հարց է․ խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի․ Փաշինյան
1910 դիտում
16:22 26-07-2019
Նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ կարծիք ստանալու համար
3717 դիտում
21:15 11-01-2020
Արփինե Հովհաննիսյան. Կարելի է՞ Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը