Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սարչապետ-Պրիվոլնոյե ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: