Արմավիրի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացել է կամավոր
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 13.40-ին, Արմավիրի բաժին է ներկայացել 33-ամյա Էդգար Ա.-ն, որը 2019թ. դեկտեմբերի 6-ից Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]