Հայկ Մարության. Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել 5000 հոգու աշխատավարձերը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչեւ 56%)։
- Բյուջեի նախագծի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ
- Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն»։