3084 դիտում
17:23 27-02-2019
Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ընդգծց, որ թե վարչապետը և թե ինքը բազմիցս հայտարարել են, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը օրակարգում է և առաջնային խնդիրներից է:
«Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը»,-ասաց նախարարը,՝ առանց նշելու կոնկրետ չափ:
Միայն հավելեց, որ այդ դրամական միջոցները կստանան նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին:
Նմանատիպ նյութեր
16562 դիտում
20:38 08-12-2019
Հայկ Մարության. Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել 5000 հոգու աշխատավարձերը
2479 դիտում
09:49 25-10-2019
Նախարարներն անձամբ են պահանջել բարձրացնել աշխատավարձերը. «Իրատես»
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած