42139 դիտում
17:03 08-12-2019
Վստահ եմ՝ նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։
«Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը նա ղեկավարել է 2018 թվականին։ Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ»,– ասվում է Ռամզան Կադիրովի շնորհավորանքում։
Գրառմանը կից Ռամզան Կադիրովը նաև հրապարակել է իր և Արթուր Վանեցյանի լուսանկարը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0191540001575810122632581.png[/img]
Նմանատիպ նյութեր
5095 դիտում
11:54 19-06-2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների մեծ կորուստների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2163 դիտում
19:51 28-02-2014
Չեչնիայի նախագա Ռամզան Կադիրովը պատրաստվում է Ղրիմին մարդասիրական օգնություն տրամադրել
2543 դիտում
14:31 14-09-2014
Ռամզան Կադիրովը կարճամետրաժ ֆիլմում է նկարահանվել. տեսանյութ
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am