211652_close_icon
views-count243101 դիտում article-date 12:52 07-12-2019

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են 10 օր շարունակ հանրապետությունը ցնցած՝ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, տաք հետքերով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգան Բաղյանի, Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության իրենց գործընկերների՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Էդգար Համբարձումյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորութամբ, կատարելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, իրականացրել են «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: Ճիվաղները տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություննեով՝ օպերացիայի անունը ընտրվել է «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի», քանի որ մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները իրավաբանի հմուտ «հոտառության» արդյունքում եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ կեղտոտ գործում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների շնորհիվ պարզվել է նաև, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ մեկը ՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում: Կան կասկածներ, որ ճիվաղները հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեն: Այսօր Մայակովսկի գյուղում ավազակային հարձակման ենթարկված տատիկի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Բառեր չենք գտնում մեր երախտիքի խոսքն ուղղելու Կոտայքի մարզի ոստիկաններին ու քննիչներին: Հալալա տղերքին: Ճիշտն ասած՝ չէինք էլ հավատում, բայց ում մտքով կանցներ, որ դեռ 24 ժամը չլրացած կգտնեն տականքներին: Ավելի մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք որ հանցագործների մեջ նաև տատիկի թոռն է, բայց դե կարևորը Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին , որ չբացահայտվող հանցագործություններ չկան: Թող սա դաս լինի մյուս հանցագործներին, ովքեր եթե կփորձեն նման արարքներ կատարել, հիշեն, որ ուշ, թե շուտ հայտնաբերվելու են: Հարամ փողը կանգնելու է դրանց նմանների կոկորդներին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերացիան ղեկավարել են Կոտայքի մարզի ոստիկանապետ Ս. Քոչարյանն ու քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը և նույնիսկ Շիրակի մարզում, երբ իրենց գործընկերների հետ դարանակալել են մոտ 1 կմ տարածք, Ս. Քոչարյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ոտքով է անցել՝ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով, քանի որ տեսանելիությունը եղել է շատ վատ ու մառախուղն անգամ չի մոլորեցրել իրավապահներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/06/1142338/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 6-ին դիմակավորված զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել էին ավազակային հարձակում։ Ստահակները ողջ տունը տակնուվրա էին արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Գնացել էին Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի; Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։ Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութjան պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննություն են կատարել Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում էր նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Տան գրեթե բոլոր սենյակները տակնուվրա էին արված, ճիվաղները, հավանաբար, գումար ու թանկարժեք իրեր էին փնտրելիս եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր