159381 դիտում
18:46 16-01-2020
Հանրապետությունը ցնցած աղմկահարույց զինված ու դիմակավորված ավազակային հարձակումները բացահայտելու համար ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը պարգևատրել է Կոտայքի մարզի քննչական վարչության պետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով «Իրավակարգի ամրապնդման համար» (Արամ Մանուկյան անվանական) մեդալով պարգևատրվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարգևատրումը կապված է այն հանգամանքով, որ 2019 թվականին Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչները Մ. Վարդանյանի գլխավորությամբ համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և մարզն ընդգրկող տարածքային բաժինների ծառայողների հետ, մարզում տաք հետքերով բացահայտել էին տարադրամի փոխանակման կետի աշխատակցի սպանությունը և հանրապետությունը ցնցած մի քանի զինված ու դիմակավորված ավազակային հարձակումներ կատարողներին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անցյալ տարի Մ. Վարդանյանը պարգևատրվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)