4113 դիտում
09:47 07-12-2019
Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Ըստ այս փաստաթղթի՝ հայկական կողմի մոտեցումները, Անժելա Էլիբեգովայի խոսքով, գրեթե չեն տարբերվում նրանից, ինչ 25 տարի շարունակ հայկական կողմը ձևավորել և առաջ է տարել իր դիրքորոշման շրջանակներում. «Դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը մնում է իր դիրքերում, նոր մոտեցումներ և թեզեր այնտեղ չեն բերվում:
Միակ նորամուծությունը, որի մասին խոսվեց, Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակ գտնելն էր, բայց շեշտը դրվում է կոմպրոմիսի վրա, ինչի մասին նույնպես տարիներ շարունակ խոսվում է: Փաստացի, կարիք չկա խոսել նոր կետից սկսելու մասին. մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք»
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն տարբերակում ավելացված երկու նախադասությանը, որոնք չեն եղել անգլերեն բնօրինակում, Անժելա Էլիբեգովան ասաց. «Ես կուզեի այդ նախադասությունները լսել նաև Մնացականյանի ելույթում, որովհետև կարևոր էին՝ բարձրաձայնելու համար: Հայկական տեքստում, այնուամենայնիվ, ինչ-որ վրիպակի կամ տեխնիկական խնդիրների պատճառով հայտնվել են այդ մասերը, որոնք ինձ համար կարևոր են: Ես կուզեի, եթե ոչ՝ Բրատիսլավայում, ապա մոտակա ինչ-որ հանրային ելույթի ժամանակ դա հնչեր Զոհրաբ Մնացականյանի կողմից»:
Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ եղե՞լ է տեքստի բովանդակության մասին, թե՞ սա Զոհրաբ Մնացականյանի ինքնուրույն քայլն էր՝ որպես դիվանագետ, նա այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել: Կարծում եմ, որ նախապես է հայկական կողմը որոշել, որ պետք է ինչ-որ բան այդտեղ հայտնվի, ուղղակի ադրբեջանական կողմը փաստացի առաջ ընկավ և առաջինն իր մոտեցումները հրապարակեց: Հայկական կողմն իր մոտեցումները հրապարակեց արտգործնախարարների հանդիպումից հետո, և վստահ եմ, որ դա էլ էր ադրբեջանական կողմի համար բավականին անսպասելի»:
Անժելա Էլիբեգովային խնդրեցինք պարզաբանել իր ֆեյսբուքյան՝ «Մնացականյան, Տոնոյան, պասերով, պասերով» գրառումը:
«Դիվանագետն ինքը պետք է ժամանակ ձգի այնքան, մինչև բանակն իր ֆունկցիան կատարելուն լիարժեք պատրաստ լինի. Դա նորմա է: Այսինքն՝ Զոհրաբ Մնացականյանը բանակցություններ է վարում, իսկ Տոնոյանը, իհարկե, պետք է պատրաստ լինի»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով՝ պատերազմի հավանականություն ամեն օր կա, և 1994թ. ի վեր չի դադարել:
Հետաքրքրվեցինք՝ հնարավոր պատերազմի դեպքում գերտերություններն ի՞նչ դիրքորոշում կունենան: «Գլոբալ առումով, այդ պատերազմը, Ադրբեջանից բացի, ոչ մեկին պետք չէ, բայց եթե Ադրբեջանը կարողանա միջազգային հանրությանը տալ այն երաշխիքները, որ՝ մի երկու շաբաթ մի նկատեք՝ ես ինչ եմ անում, հետո ես կզիջեմ սա, սա և սա՝ ամեն կողմին, մենք չգիտենք՝ արդյո՞ք իր ուզածին կհասնի, թե՞ ոչ: Հիմա, որքան հասկանում եմ իրենց ակնարկներից, դեռ իրենց բախտը չի բացվել այն առումով, որ դեռ այդ կանաչ լույսը չեն տվել»,- ի պատասխան՝ ասաց Անժելա Էլիբեգովան:
Ադրբեջանի ներսում գործընթացները, նրա խոսքով՝ հեղափոխություն են վերևից՝ համակարգի ներսից. «Այսինքն՝ հեղափոխություն է ոչ թե՝ համակարգը փոխելու համար, այլ հեղափոխությունը հենց ինքը՝ համակարգն է ստեղծում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8025 դիտում
10:52 01-10-2019
Արցախի հարցում պետք է պատրաստ լինել զիջումների, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»