211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերն ու եղբայրը․ կա դանակահարված քաղաքացի

views-count26024 դիտում article-date 11:36 16-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Թ․ Թ․-ի, 15-ամյա Լ․ Մ․-ի և 15-ամյա Ք․ Խ․-ի միջև, այնուհետև վիճաբանությանը միջամտել են Ք․ Խ․-ի եղբայր, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Խ․-ն, նրանց հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Ռազմիկ  Խ․-ն և Թ․Թ․-ի հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Խաչիկ Թ․-ն, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Կարեն Խ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Թ․-ի ձախ ուսի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր