2257 դիտում
20:14 06-12-2019
Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում. սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար:
Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին և ստանալ համապատասխան սպառիչ խորհրդատվություն»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Սննդամթերքի անվտանգության միջազգային փորձագետ Արտավազդ Բաղդասարյանը մասնակիցներին է ներկայացրել սպանդանոցների գործունեության միջազգային փորձը, դրանց գործարկման նրբությունները, կենդանիների փոխադրման ու սպանդից առաջ պահելու կանոններից մինչև մորթի ու իրացման վայր հասցնելու ընթացակարգը, սպանդանոցներում վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու սկսված գործընթացը սահուն ու անցնցում անցկացնելու համար անհրաժեշտ հմտությունները: Սպանդանոցային գործունեությունը պետք է լինի թե շահավետ, թե հետաքրքիր, նշել է նա:
Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, գյուղացիների հետ հարաբերությունների ու փոխհամաձայնության, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին:
ՍԱՏՄ մասնագետները ևս մեկ անգամ խոսել են սպանդանոցներին ներկայացվող պահանջների, մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձև 5 փաստաթուղթը տրամադրելու կարգի, ինչպես նաև սպանդանոցների վերահսկողության գործընթացի մասին՝ շեշտելով, որ, կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնությամբ պայմանավորված, շղթայի բոլոր փուլերում, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, վերահսկողությունը ուժեղացվելու է:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ ամենօրյա վերահսկողության օրակարգում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
5873 դիտում
20:48 13-03-2017
Կարևորվել է սպանդանոցային մորթի անցնելու սահուն ընթացքը
1321 դիտում
18:51 03-03-2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ներկայացվեց սպանդանոցային մորթի անցման ժամանակացույցը
Այս բաժնից
733 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
616 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
421 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը