211652_close_icon
views-count1096 դիտում article-date 18:51 03-03-2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ներկայացվեց սպանդանոցային մորթի անցման ժամանակացույցը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հանդիպել է հանրապետության 10 սպանդանոցների սեփականատերերի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցը: Ծառայության պետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՍԱՊԾ-ն նախատեսում է, կենդանի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար, որպես ռիսկային ոլորտ,  սահմանել սանիտարական գրքույկներ ունենալու պահանջ՝ ապահովելով մասնագիտացված մեքենաներով կենդանիներիների տեղափոխումը սպանդանոց, ապա և՝ իրացման շուկա կամ վերամշակող կազմակերպություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցերում ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև համապատասխան փոխադրամիջոցներով ապահովվածության հարցերը: Սպանդանոցներն ամբողջ ծավալով գործարկելու պատրաստակամությանը զուգահեռ՝ տնտեսավարողները բարձրացրել են որոշ հարցեր, մասնավորապես՝ ներդրումների համար որոշակի հարկային արտոնություններ ստանալու, մսի սպառման երաշխիքներ ունենալու, ինչպես նաև՝ գնային միասնական քաղաքականություն սահմանելու վերաբերյալ: Ծառայության պատասխանատուներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ այցելելով սպանդանոցներ և տեղերում մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելով ոլորտի տնտեսավարողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ծառայությունների որակը բարելավելու հարցը: «Ծառայությունը խիստ է վերաբերվելու այս ոլորտին», – նշել է ՍԱՊԾ ղեկավարը և հորդորել հետևողական լինել այս հարցում՝ մսի իրացման շղթայում սպանդանոցները դիտարկելով որպես անվտանգության կարևորագույն նախապայման:

Նմանատիպ նյութեր