211652_close_icon
views-count2442 դիտում article-date 21:36 05-12-2019

Մնացականյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի՝ հայկական կողմի գնահատականները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և Կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում անդրադառնալու եվրոպական անվտանգության առջև ծառացած խնդիրներին և ուղենշելու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան նաև օրերս Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Կազմակերպության կողմից ընդունած որոշումների կատարման ընթացքին: ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերների հետ անդրադարձ կատարեց նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը և այս համատեքստում ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի գնահատականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր