1262 դիտում
14:13 05-12-2019
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանով առաջարկվում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը:
Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խմ առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո գրեթե ամեն տարի կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խմ ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խմ-ն լինի վերին սահման, կառավարության կողմից դրանից ավել ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար:
Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սևանա լճից:
Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացել էր 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
17:51 04-07-2017
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը
3257 դիտում
17:12 25-01-2020
Սևանա լճից նախորդ տարվա ջրառը վերջին 5 տարիներին համար եղել է նվազագույնը
Այս բաժնից
1279 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1291 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
1843 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար