211652_close_icon

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով որպես վկա հարցաքննվել է

views-count901 դիտում article-date 21:00 19-11-2025
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որպես վկա հարցաքննվել է տարածված տեսանյութերին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս սակայն հերքել է դա։

Նմանատիպ նյութեր