3206 դիտում
17:12 25-01-2020
Սևանա լճից նախորդ տարվա ջրառը վերջին 5 տարիներին համար եղել է նվազագույնը
Սևանա լճից ոռոգման նպատակով 2019-ին բաց է թողնվել 143.8 մլն խորանարդ մետր ջուր՝ օրենքով նախատեսվածից ավելի քան 26 մլն խորանարդ մետրով պակաս: «[url=https://armenpress.am/arm/news/1002663.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
«Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար: Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել»,-ասաց Փաշինյանն ու հիշեցրեց, որ օրենսդրական նոր փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:
Վարչապետը շեշտեց՝ նախորդ տարի չնայած շատ սուղ պայմաններին իրենք օրենքով նախատեսվածից պակաս ջուր են բաց թողել: «Չնայած նախորդ տարին ջրի մատակարարման առումով ավելի վատ չի եղել, քան դրա նախորդ տարիներին, եթե չասենք, որ ակնհայտորեն ավելի լավ է եղել»,-եզրափակեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1217 դիտում
14:13 05-12-2019
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը
1081 դիտում
14:52 05-11-2024
2024թ. ջրառի ծավալը Սեւանա լճից ամենացածրն է եղել վերջին 15 տարիներին. նախարար
Այս բաժնից
520 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
988 դիտում
17:24 26-11-2024
Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում
1516 դիտում
16:50 26-11-2024
Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News