1099 դիտում
13:33 05-12-2019
Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը
Մեկ պատուհան ներդրողների համար. Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով․ Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ուղեկցում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն պետական մարմինների հետ աշխատանքներում ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ խորհրդատվություն, հավանական ներդրողներին ներդրումային ծրագրերի տրամադրում՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման ապահովում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
256 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
271 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
271 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն