1473 դիտում
10:41 05-12-2019
Պատգամավորներին թվում է, թե քննադատական խոսք ասելը պետական դավաճանության նման մի բան է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքապետարանին «Կամազներ» նվիրելու, ինչպես նաև արաբական շեյխի ներկայացուցիչներին հիասթափեցնելու պատմությունները դարձել են այս օրերի քաղաքական քննարկումների գլխավոր թեման։ (Անգամ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու լուրն իր նշանակությամբ խամրում է «շեյխա-կամազային» կրքերի ֆոնի վրա):
Առաջին դեպքում պարզ է, որ Հայկ Մարությանը ղեկավարվում էր ամենաազնիվ մղումներով, բայց փորձի բացակայության պատճառով որոշել էր գործարքը թաքցնել, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի։ Բայց մեր դարում, երբ անգամ Թրամփ-Զելենսկի խոսակցության մանրամասներն են հայտնի դառնում, որևէ բան թաքցնելը պարզապես անհնարին է։ Հակահարձակման գնալն այս պարագայում քաղաքապետի և նրա թիմակիցների կողմից խոհեմ չէր։ Պարզապես պետք էր խոստովանել սխալը և ամեն ինչ անել, որպեսզի նման նվիրատվությունների մեխանիզմը լինի հնարավորինս բաց ու թափանցիկ։
Շեյխի ներկայացուցիչների դեպքում դարձյալ քաղաքապետարանը կարիք ունի կատարելագործելու գործնական բանակցությունները վարելու իր արվեստը։ Երկու պատմություններն էլ այնքան էլ սարսափելի չեն, պատահում է։ Որոշակի տագնապ է առաջացնում իշխանության անսխալականության բարդույթը և դրանից բխող ագրեսիվ արձագանքը: Նման իրավիճակներում, կարծում եմ, չարժե բռնցքամարտիկի դիրք ընդունելն ու, ինչպես սիրում են ֆեյսբուքյան ակտիվիստները գրել՝ «խզարելը»:
Թվում է, թե բոլորը համաձայն են, որ ժողովրդավարական երկրում խորհրդարանը պետք է լինի բազմակուսակցական, այսինքն՝ բացի իշխանության, կառավարության ջատագովներից պետք է լինեն նաև ընդդիմադիրներ՝ պատգամավորներ, որոնք համաձայն չեն կառավարության կողմից տարվող քաղաքականության հետ: Եթե բոլոր պատգամավորները փառաբանեն կառավարության կամ քաղաքապետարանի բոլոր քայլերը, ապա նման խորհրդարան ընդհանրապես պետք չէ և, փառք Աստծո, անկախ Հայաստանում երբեք այդպես չի եղել:
Բայց հիմա՝ հեղափոխությունից հետո, քանի որ «Իմ քայլը» ստացել է Հայաստանի քաղաքացիների աննախադեպ աջակցությունը, իշխանական պատգամավորներին թվում է, թե իրենց թիմի մասին որևէ քննադատական խոսք ասելը պետական դավաճանության նման մի բան է: «Մեզ ընտրել է ժողովուրդը, և, հետևաբար, մեր բոլոր քայլերն անթերի են և քննարկման ենթակա չեն»` մոտավորապես այդպիսի տրամաբանությամբ են շարժվում «Իմ քայլի» պատգամավորները: Եվ հենց այդ պատճառով էլ ընդդիմության քննադատությանը պատասխանում են ոչ այնքան ըստ դրա բովանդակության, այլ՝ սպառնալիքներով. «Դուք ո՞վ դառաք, որ մեզ բան եք ասում: Հեսա ձեր վրա այնպիսի՜ կոմպրոմատներ կգտնենք, որ ձեր պապերին կհիշեք: Կբացահայտենք նախկին կոռումպացված ռեժիմի հետ ձեր կապերը»:
Բանավիճելու հրաշալի ոճ է՝ ժողովուրդը դա ողջունում է: Ինչպես և Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
11:25 13-04-2019
Իշխանությունների նախաձեռնությունները պետք է քննադատական աչքով քննարկվեն․ «Առավոտ»
3058 դիտում
19:29 11-04-2017
ԱԺ-ում քվորում չկար. չվերընտրված պատգամավորներին շնորհակալության խոսք ուղղվեց
Այս բաժնից
874 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
775 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»