211652_close_icon

Ովքեր հեղափոխության են մասնակցել, միայն նրա՞նք են ժողովուրդը, այդ նրա՞նց է թույլատրված փողոց փակել, մյուսների հանդեպ պետք է կիրառել բիրտ ո՞ւժ. Արթուր Ղազինյան. «Արմնյուզ» ՀԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2219 դիտում article-date 21:41 04-12-2019
Իշխանությունը չի ներկայացրել տասնամյակների ընթացքում տարբեր ոլորտներում կուտակված խնդիրների լուծման դեղատոմսեր, 70 տոկոս քվե ունեցող ուժը չի հաջողել իր իսկ առաջ քաշած որևէ օրակարգում: «Արմնյուզ» ՀԸ «#[url=https://www.youtube.com/watch?v=H27PhulSBYs&feature=emb_title]ՕրաԽնդիր[/url]» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը. «Իշխանությունն այնքան էլ զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից: Դա տեսանք և՛ ՊՎԾ-ում, և՛ Երևանի քաղաքապետարանում: Արդյոք չկա՞ն մինչ այժմ թաքնված կոռուպցիոն շերտեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են պայթել: Իշխանությունն անփորձ է նման բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու առումով»: Ըստ Ղազինյանի՝ թավշյա հեղափոխության մեջ էական դերակատարում ունեցան տարբեր գլոբալիստական ուժեր, ՀԿ-ներ, մարգինալների խմբեր. «Նախորդ իշխանության օրոք այդ ՀԿ-ները գործում էին արժեհամակարգային դաշտում, դա կարծես ապաքաղաքական գործունեություն էր: ՀԿ-ների համար չպետք է նշանակություն ունենա՝ ով է իշխանություն, այսինքն՝ եթե ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, կապ չունի՝ ում հրամանով և ում դեմ է կիրառում»: Արթուր Ղազինյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների բացասական վարկանիշը գործող իշխանությունը վերափոխեց իր դրական վարկանիշի, բայց այն իր սեփականը չէ. «Ժամանակին հռչակվում էր, թե ժողովուրդն ամեն ինչ պիտի որոշի: Ովքեր հեղափոխության են մասնակցել, միայն նրա՞նք են ժողովուրդը, նրանց կարելի է փողոց փակել, հասարակական կյանքը պարալիզացնել, մյուսների հանդեպ պետք է կիրառել բիրտ ո՞ւժ: Ո՞վ է տալիս փողոց փակելու մանդատ: Իշխանությունը պետք է անի քայլեր, որոնք պետք են պետությանը, բայց միգուցե հաճելի չեն հանրությանը, այն պետք է իրականացնի ոչ պոպուլյար բարեփոխումներ»: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր