2482 դիտում
19:17 04-12-2019
Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացել է ՀՀ վարչապետի կոչին
«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10.000 ՀՀ դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային:
Այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում:
«Անուրանալի է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի կյանքում: Մենք ամեն տարի մեր համեստ մասնակցությունն ենք ունենում դրամահավաքին, բայց վերջին տարիներին տպավորություն կա, որ հետաքրքրությունը գնալով նվազում է: Սա անընդունելի է, քանի որ հայրենիքը մեր բոլորիս աջակցության կարիքը դեռևս զգում է ու միշտ զգալու է, կարևոր չէ՝ երբ, ինչպես: Այս առումով մեզ ևս ոգևորել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ յուրաքանչյուր հայ ամենամսյա սկզբունքով իր բաժին մասնակցությունը ունենա: Մեր խմբակցության բոլոր 16 պատգամավորները ևս որոշել են միանալ այդ համազգային ակցիային: Ի դեպ, քանի որ ամսի հետո կավարտվեն Խորհրդարանի լիազորությունները, ավագ գործընկերոջ իրավունքով խնդրել եմ բոլորին չսահմանափակվել նշված ժամկետով»,- նշել է Ա. Ավանեսյանը:
Պատգամավորը նաև կոչով դիմեց համայն հայությանը՝ նշելով, որ եթե այս ակցիայի սկզբունքներից է մարտահրավեր ուղարկել ևս մի քանի ընկերների, «Հայրենիք» խմբակցության անունից մարտահրավերն ուղարկվում է բոլորին:
«Որպեսզի հետո ոչ մի հայ իր չմասնակցելու հանգամանքը չպայմանավորի, որ իրեն մարտահրավեր ուղարկող չի եղել,- ժպտալով ասում է պատգամավորը և շարունակում,- այն նաև լավ հնարավորություն է, որպեսզի ազգային տուրքը, որպես գաղափար, կյանքի կոչվի: Մենք այդ մասին երկար տարիներ խոսում ենք, բայց այդպես էլ չենք անում»,- նշել է Ավանեսյանը:
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
13:20 31-10-2019
Արցախի Խորհրդարանի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցությունը համալրվել է
Այս բաժնից
529 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է