211652_close_icon
views-count1907 դիտում article-date 13:20 31-10-2019

Արցախի Խորհրդարանի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցությունը համալրվել է

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանն անդամակցության համար դիմել է անկախ պատգամավոր Արամ Ալեքսեյի Սարգսյանը: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Հայրենիք» խմբակցության անցկացրած նիստում քննարկվել է Արամ Սարգսյանի դիմումը, և այն բավարարելու համար դրական որոշում է կայացվել: Նոր համալրման արդյունքում խմբակցության պատգամավորների թիվը կդառնա 15: Հիշեցնենք, որ «Հայրենիք» խմբակցությունը Արցախի Խորհրդարանում ամենամեծն է: Տեղեկացնենք նաև, որ Արամ Սարգսյանը պատգամավոր է ընտրվել 2018թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում, թիվ 2 ընտրատարածքից, մեծամասնական ընտրակարգով: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր