211652_close_icon
views-count4699 դիտում article-date 12:57 16-03-2018

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30-ից ավելի անդամներ միացել են Արցախի և Հայաստանի համար 70 մլն դոլարի օգնության փաթեթ հատկացնելու կոչին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամներ միացել են Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հոլ Ռոջերսին և կոնգրեսական Նիտա Լովեյին սատարել Արցախի ու Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին, հայտնում է [url=https://anca.org/press-release/37-house-members-join-armenian-caucus-call-for-70-million-u-s-aid-package-for-artsakh-and-armenia/]Հայ դատի ամերիկյան հանձնախումբը[/url]: «Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր րախտագիտությունը հայտնել կոնգրեսական Փալոնին, Հայկական հարցերով հանձնախմբի նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի ու Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» օգնության փաթեթին աջակցելուն։ Այս նամակում ամրագրված են խաղաղության, բարգավաճման և երկարաժամկետ կայունության առաջնահերթությունները»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նմանատիպ նյութեր