1691 դիտում
16:43 04-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Լիտվայի և Հայաստանի միջև ձևավորված դիվանագիտական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խոսել է Լիտվայի հայ համայնքի և նրա հոգևոր խնամքի մասին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը վերհիշել է արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լիտվացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ևս անդրադարձել է երկկողմ հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին` կարևորելով նաև փորձի փոխանակումը երկու երկրների միջև: Լիտվայի հայ համայնքի առնչությամբ Ստանիտե-Տոլոչկիենեն հաստատել է, որ հայերը հարգված քաղաքացիներ են, որ իրենց օգտակար ներդրումն են բերում տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը խոսվել է նաև Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու փոխհարաբերությունների մասին:
Վերջում դեսպանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով Մայր Աթոռում պահպանվող հոգևոր-մշակութային արժեքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
21:44 20-05-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին
1708 դիտում
14:36 03-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1908 դիտում
23:47 10-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
1039 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
664 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
652 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար