211652_close_icon
views-count4024 դիտում article-date 22:05 03-12-2019

Իմ թիմակիցների մի մասը ողջունում է իմ օրենսդրական նախաձեռնությունը. Հայկ Սարգսյան. lurer.com

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագծով պատրաստվում է կանխել զինծառայությունից խուսափելու նպատակով Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը, հայտնում է [url=https://lurer.com/?p=346784&l=am&fbclid=IwAR1kEjk6q4z_1uKUjIAR7RBmnBg55Ih_ONrWmt-XMkyIw5S6KE2L-EeRyJo]Lurer.com[/url]-ը։ «Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել: Ես հեծանիվ չեմ հայտնագործել, նման փորձ կա արտասահմանում: Ես երեք խմբակցությունների տարբեր պատգամավորների հետ զրուցել եմ, շատերը համաձայնություն են հայտնել, և ասել են, որ այս խնդիրը տարիներ շարունակ իրենց մտքում եղել է»,- ասաց Սարգսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://lurer.com/?p=346784&l=am&fbclid=IwAR1kEjk6q4z_1uKUjIAR7RBmnBg55Ih_ONrWmt-XMkyIw5S6KE2L-EeRyJo]կայքում[/url]։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր