Շվեդիայի հանդբոլի խաղի ժամանակ մեքենան մխրճվել է մարզադահլիճ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեդիայի ձեռագնդակի երիտասարդական առաջնության խաղի ժամանակ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Խաղի ժամանակ մարզադահլիճի պատը խոյահարել է մեքենան: Մարզիկներն ու երկրպագուները արագորեն լքել են Ստոկհոլմի մարզադահլիճը:
29-ամյա վարորդը թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Բուժօգնություն ստանալուց հետո նա ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Սակայն շուտով հետաքննիչները կասկածյալի կողմից գրված նամակ են հայտնաբերել, որտեղ հիշատակվում է Ուսամա բեն Լադենը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ու նշվում է, որ «մարդիկ պետք է մեռնեն»: Դրանից հետո ոստիկանությունը սկսել է քննել հնարավոր ահաբեկչության վարկածը:
Նշվում է, որ կասկածյալը նախկինում դատապարտված է եղել սպանության համար, բանտում 5 տարի է անցկացրել, այնուհետև պայմանականով ազատ արձակվել: