1247 դիտում
19:40 03-12-2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինհաշմանդամների մասնակցությամբ անցկացվել է մարզական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:
Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ներգրավումը հասարակական կյանքին:
Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:
Մարզական միջոցառման ավարտին տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու արիություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
811 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
787 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
655 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել