«Սևան» ՔԿՀ-ում կազմակերպվել է մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 8-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ:
Դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի, շաշկու մարզաձևերում: Մրցումներում հաղթողները, ինչպես նաև իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը դատապարտյալներն իրականացրին նաև հիմնարկի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Տոնական օրն ամբողջականացվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների: