211652_close_icon
views-count1768 դիտում article-date 20:50 03-12-2019

Շրջիկ ծառայություն կատարելիս նկատել էին կասկածելի վարքագծով քաղաքացու

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները գիշերային շրջիկ ծառայություն կատարելու ընթացքում, ժամը 04.55-ին Հրազդան քաղաքի Սպանդարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում նկատել են կասկածելի վարքագծով և ձեռքերը վնասված մի անձի, որին ներկայացրել են բաժին։ Ճշտվել է քաղաքացու ինքնությունը՝ Հրազդանի բնակիչ 15-ամյա պատանի էր։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում ընկերոջ հետ կոտրել են մի մթերային խանութի ապակիները և գողացել ծխախոտ ու այլ ապրանք: Նույն օրը, ժամը 06.30-ին, բաժին հրավիրված խանութի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերջ ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր