Ֆինլանդիայի նախագահին նկատել են սուպերմարկետում գնումներ կատարելիս. Vesti.am
Ֆինլանդիայի Էսպոո քաղաքի բնակիչներն անցած կիրակի ապշել են` սուպերմարկետում գնումներ կատարելիս տեսնելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյին, հայտնում է [url=http://vesti.am/archives/181092?lang=am]Vesti.am[/url]-ը։
Ինչպես ներակայացնում է Euromag-ը, նախագահը մանկական իրեր և սննդամթերք է գնել: Երկրի ղեկավարի գնումների զամբյուղում եղել են մանկական տակդիրներ, կաթ, պանիր, ձու, հաց, երշիկեղեն և թերթ:
Հերթում կանգնած քաղաքացիները ցանկացել են իրենց տեղը զիջել նախագահին, սակայն վերջինս սիրալիր կերպով հրաժարվել է և կանգնել հերթում՝ բոլորի հետ միասին: Գնորդի ով լինելը բացահայտել են միայն մոտակայքում գտնվող թիկնապահները, որոնց առկայությունը նախատեսված է օրենքով:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://vesti.am/archives/181092?lang=am]կայքում[/url]։