1771 դիտում
20:50 03-12-2019
Շրջիկ ծառայություն կատարելիս նկատել էին կասկածելի վարքագծով քաղաքացու
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները գիշերային շրջիկ ծառայություն կատարելու ընթացքում, ժամը 04.55-ին Հրազդան քաղաքի Սպանդարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում նկատել են կասկածելի վարքագծով և ձեռքերը վնասված մի անձի, որին ներկայացրել են բաժին։ Ճշտվել է քաղաքացու ինքնությունը՝ Հրազդանի բնակիչ 15-ամյա պատանի էր։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում ընկերոջ հետ կոտրել են մի մթերային խանութի ապակիները և գողացել ծխախոտ ու այլ ապրանք:
Նույն օրը, ժամը 06.30-ին, բաժին հրավիրված խանութի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերջ ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
7944 դիտում
09:35 03-03-2018
Ֆինլանդիայի նախագահին նկատել են սուպերմարկետում գնումներ կատարելիս. Vesti.am
Այս բաժնից
622 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա