211652_close_icon
views-count67142 դիտում article-date 12:34 02-12-2019

Սրբապղծություն Կոտայքի մարզում. թուրքացածը կամ թուրքացածները կոտրել են Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները և մի քանի լապտերներ: Ով կամ ովքեր են այդ թուրքացած հայերը, ովքեր նման ձևի սրբապղծություն են իրականացրել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հավատում է, որ ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհայտնաբերեն թուրքացած հայերին, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքը կամ տականքները կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ուսումնասիրում են խնդիրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր