211652_close_icon
views-count1760 դիտում article-date 12:52 01-12-2019

Իրաքի վարչապետը չդադարող ցույցերի պատճառով հրաժարական տվեց

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին դիմում է ներկայացրել պաշտոնից հրաժարվելու մասին։ Որպես պատճառ՝ նա նշել է երկրում չդադարող հակակառավարական ցույցերը։ Ինչպես հաղորդում է Aljazeera-ն, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, նախատեսված է Իրաքի խորհրդանի արտահերթ նիստը, որի ժամանակ քվեարկության միջոցով կորոշվի Մեհդիի հրաժարականի հարցը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Իրաքում սկսվել են կառավարության դեմ բողոքի մեծ ցույցեր։ Սկզբում ցուցարարները պահանջում էին կառավարությունից՝ ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկությանը և կոռուպցիային, սակայն հետո պահանջեցին կառավարության հրաժարականը։ Մինչ օրս ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 400 մարդ։

Նմանատիպ նյութեր