Ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
[b]ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.[/b]
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ:
Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:
Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/29/1141728/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել Արցախի Հանրապետության առաջնագիծը պահող զինծառայող:
Զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: