3138 դիտում
12:14 05-03-2019
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է երկարաձգել զինծառայություն չանցած և 27 տարին լրացած անձանց վճարում կատարելու և ՀՀ վերադառնալու մասին օրենքի ժամկետը
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է երկարաձգել զինծառայություն չանցած և 27 տարին լրացած անձանց վճարում կատարելու և ՀՀ վերադառնալու մասին օրենքի ժամկետը
Նշված օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկվում է ԱԺ լիագումար նիստում:
«Նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից` վճարել օրենքով սահմանված գումարը: Ամեն բաց թողնված զորակոչի համար պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով: Նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիների համար: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչ 2019-ի մարտի 1-ը»,-ասաց Գորգիսյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ առաջարկ է եղել ավելի երկարաձգել ժամկետը, սակայն քանի որ օրենքը համաներման տրամաբանություն ունի, նախօրոք թույլ չեն տալիս նման քայլի դիմել: Եվ որոշել են ժամկետը սահմանել մինչև մարտի 1-ը:
Նմանատիպ նյութեր
1799 դիտում
13:15 14-07-2022
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց
4910 դիտում
14:49 26-02-2015
Զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
4883 դիտում
18:54 29-11-2019
ՀՀ ՊՆ-ն չի երկարաձգի 27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը