211652_close_icon

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը մեկնել է Արցախ

views-count3682 դիտում article-date 21:19 29-11-2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր