211652_close_icon
views-count2682 դիտում article-date 21:28 29-11-2019

ԼՀԿ-ն նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների իրավաչափությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման գործընթաց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախաձեռնելու մասին, որը զբաղվելու է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվսությունների և քաղաքապետարանի տրամադրած շինթույլտվությունների ուսումնասիրությամբ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև, «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»։

Նմանատիպ նյութեր