211652_close_icon

Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահի հրավիրած Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին

views-count2791 դիտում article-date 21:06 29-11-2019
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին: «[url=https://armenpress.am/arm/news/997136.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նիստն անցկացվում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում: Նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ հյուսիսկովկասյան տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի բազմազգ Ռուսաստանի համար: «Դարեր շարունակ մեր երկրի բազմաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներն այստեղ ապրել են կողք-կողքի, և նրանցից յուրաքանչյուրը եզակի է, տարբեր, իրավամբ հպարտ է իր պատմությամբ, լեզվով, մշակույթով, իր հերոսներով և մարզիկներով: Այստեղ հարգում են այնպիսի ավանդույթները, ինչպիսիք են հյուրընկալությունը, հարգանքը ծնողների, մեծերի և ընտանիքի նկատմամբ: Եվ, իհարկե, Կովկասի ժողովուրդները բազմիցս ապացուցել են իրենց անկեղծ սերը հայրենիքի նկատմամբ, ոտքի կանգնելու պատրաստակամությունը, մեկ մարդու պես կանգնելու մեր ընդհանուր մեծ հայրենիքի՝ Ռուսաստանի, պաշտպանության համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Անդրադառնալով 2020թ. Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ դրանք պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով: «Մենք արդեն սկսել ենք նախապատրաստությունները Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ, գալիք տարին մեր երկրում հայտարարվել է որպես հիշատակի և փառքի տարի: Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին նվիրված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն ամենաբարձր մակարդակով: Ռուսաստանի և Սովետական Միության ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ճակատում և թիկունքում հաղթանակի գործում»,- նշել է ՌԴ նախագահը: Խորհուրդը բաղկացած է ազգային-մշակութային ինքնավարությունների և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից, գիտական և փորձագիտական համայնքի ղեկավարներից, Ռուսաստանի կառավարության նախարարներից, Պետդումայի պատգամավորներից և այլ պաշտոնյաներից: Խորհրդի անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են կամավոր հիմունքներով:

Նմանատիպ նյութեր